Վրաստանը մասամբ ազատ երկրների թվում է․ Freedom House

Freedom House միջազգային իավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի  զեկույցը՝  աշխարհի 195 երկրների քաղաքական և քաղաքացիական ազատությունների մասին:

Վրաստանը 100 միավորից հավաքել է 64-ը՝  կրկին մնալով մասամբ ազատ երկրների շարքում:

Վրաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր, սակայն մամուլի ազատության տեսանկյունից  հիշատակվում  է որպես մասամբ ազատ երկիր:

Freedom House-ը  երկրները դասակարգում  է երեք խմբով՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ։

Վրաստանի հարևան երկրներից Հայաստանը նույնպես  մասամբ ազատ երկրների շարքում  է, իսկ Ադրբեջանը՝  ոչ ազատ։Թուրքիան մասամբ ազատ երկրների թվում է, սակայն աղյուսակները արձանագրում են, որ վիճակը կտրուկ վատթարացել է անցյալ տարի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած քաղաքական հետապնդումների պատճառով։

Freedom House-ի  զեկույցում Ռուսաստանն ու Իրանը ոչ ազատ երկրներ են։

 

Թողնել պատասխան