ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել անվտանգությունն ապահովող 140 տոննա օգնություն, տեղեկացնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությանը և շարունակում է ուժեղացնել Վրաստանի պաշտպանական ուժերը», — նշված է տարածած հաղորդագրության մեջ: