Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գնահատելով Եվրահանձնաժողովի զեկույցը՝ նշել է, որ այն վկայում է՝ Վրաստանը որպես բարեփոխումներ իրականացրած առաջատար երկիր, արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։
Կառավարության ղեկավարը Twitter իր միկրոբլոգում նշել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցը հստակ արտացոլում է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը։
«Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց Վրաստանի ազգային իրավական բազայի՝ Եվրամիության օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ։
Փաստաթուղթը հստակ արտացոլում է եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի ձեռք բերած առաջընթացը՝ ևս մեկ անգամ հստակեցնելով, որ Վրաստանը, որպես բարեփոխումներ իրականացրած առաջատար երկիր, արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։
Եվրահանձնաժողովի զեկույցը, որը հրապարակվել է երեկ, ներառում է Վրաստանում իրականացվող բարեփոխումների գնահատականը։
Կարդացեք նաև՝