Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և նրա թիմը արժանացել են ԱՄՆ Պետդեպարտամենտի շնորհած Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա մրցանակին։
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն՝ Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի մտածում է արտագաղթի մասին։ Վրաստանի բնակչության շրջանում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին աջակցությունն աճել է: Հրապարակած հարցման համաձայն՝ հարցվածների մեծ մասը դեռևս քաղաքականապես կողմնորոշված չէ: Վրաստանի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիների ներգաղթը Վրաստան կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի վրա: Հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները հիմնականում իրենց անապահով են զգում տնտեսական պատճառներով։
Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյի համար վագոններ կգնի ռուսական Метровагонмаш ընկերությունից։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ կապված հարցին։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիան 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիների ամառային տուրերի շարքում դարձել է առաջատարներից մեկը` պահանջարկը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:
Թուրքիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջունշեր Բուրճուլաձեն Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափով Կարսում հանդիպել է թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Cyber Kmara յութուբյան ալիքը հրապարակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինի զրույցի ձայնագրությունը, որում քննարկվել են Ռուսաստան-Վրաստան կապող ճանապարհի կառուցման և երկկողմ շփումների հարցը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի եվրոպական ապագան կախված չէ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելուց։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ 2023 թվականի մարտի 20-ից քաղաքապետարանը կդադարեցնի գործող հին համակարգով A կարգի տաքսիներին թույլտվությունների տրամադրումը:
2022 թվականի ընթացքում ավտոբուսի գծանշված (BUS LANE) վայրերից, բացառությամբ երթուղային տրանսպորտային միջոցների, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության, կանգնելու կամ կայանելու համար որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 4 մլն 462 հազար 325 լարի: