Հանրային աշխատանքներում զբաղվածության ծրագրի իրականացումն ակտիվորեն շարունակվում է: Նշված ծրագրով Մառնեուլիում արդեն աշխատանքի է տեղավորվել 70 սոցիալապես անապահով քաղաքացի, գրում է Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի պատգամավոր, Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Ամիրան Գիորգաձեն:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, որի շրջանակներում 2023 թվականին 20 հազար սոցիալապես անապահով քաղաքացիներ աշխատանքի կընդունվեն։
«Հանրային աշխատանքների շրջանակում Զբաղվածության խթանման պետական գործակալությունում շարունակվում են նոր թափուր աշխատատեղերի գրանցումը։
Ուզում եմ հիշեցնել, որ հասարակական աշխատանքը ենթադրում է այնպիսի թափուր վայրում աշխատանք, որը կարող է կատարել ցանկացած որակավորում ունեցող անձ։ Գործատուներն են՝ պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավոր հատվածը»,- գրել է Գիորգաձեն:
Ի դեպ, ծրագրի շահառուներն են 18 և ավելի բարձր տարիքի աշխատունակ անձինք, որոնց ընտանիքի վարկանիշային միավորը չի գերազանցում 120 հազարը, և ստանում են նպատակային սոցիալական աջակցություն: Զբաղվածության ծրագրում ընդգրկվելու համար շահառուները կարող են դիմել «Սոցիալական ծառայությունների» կամ «Զբաղվածության խթանման պետական գործակալության» սպասարկման կենտրոններ։ Ծրագրի նպատակն է աշխատանքի տեղավորել աշխատունակ և սոցիալական նպաստ ստացող մարդկանց։