«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն՝ հարցվածների մեծ մասը դեռևս քաղաքականապես կողմնորոշված չէ:
Հարցվածների 39 տոկոսը նշել է, որ ոչ մի քաղաքական կուսակցություն համահունչ չէ իր տեսակետներին։ Ըստ հարցման՝ կուսակցությունների աջակցության անհատական ցուցանիշներն այնքան ցածր են, որ դրանք չեն կարող հիմք դառնալ ընտրությունների արդյունքների կանխատեսման համար։
Մասնավորապես, ըստ հարցվածների 25 տոկոսի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամենամոտն է իրենց տեսակետներին, 6 տոկոսը՝ ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանն է համարում իր տեսակետներին հարազատ, 13 տոկոսը՝ այլ կուսակցությունների։
Հարցման համաձայն՝ «Վրացական երազանքին» աջակցությունը համեմատաբար մեծ է գյուղական բնակավայրերում, իսկ քաղաքներում` փոքր է:
Ի դեպ, նշված հարցումը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում՝ (բացառությամբ օկուպացված տարածքների) դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը:
Հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2 519 հարցազրույց։ Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ:
Ըստ 69 տոկոսի՝ ՌԴ քաղաքացիների համար պետք է վիզային ռեժիմ սահմանվի. NDI