Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի եվրոպական ապագան կախված չէ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելուց։
Bloomberg-ին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին չի պատասխանել այն հարցին` մտադի՞ր է արդյոք ներում շնորհել երրորդ նախագահին, թեև ասել է, թե չի կարծում, որ «անհատական դեպքը կորոշի Վրաստանի եվրոպական ապագան»։
Ի դեպ, Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո երրորդ նախագահի կողմնակիցները Զուրաբիշվիլիին կոչ են արել ներում շնորհել նրան: 2021 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ասել էր, որ «երբեք» Սաակաշվիլիին ներում չի շնորհելու։
2022 թվականի դեկտեմբերին, երբ Սաակաշվիլիին ներում չշորհելուն ի պատասխան ցույց էր անցկացվել Զուրաբիշիլիի նստավայրի մոտ, Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին ևս հստակ պատասխան չէր տվել:
Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուտաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով վրաստանցի 2 000 կանայք ստորագրությամբ դիմել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: