Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգից InterPressNews-ին տրամադրած Վրաստանի բարձրադիր և ցածրադիր գոտիներում գտնվող դպրոցների մասին տեղեկության համաձայն, Վրաստանի Դուշեթիի և Կասպիի մունիցիպալիտետներում կան դպրոցներ, որտեղ մեկական աշակերտ է սովորում:
Ըստ տեղեկության՝ Դուշեթիի մունիցիպալիտետի Չարգլի գյուղի հանրակրթական դպրոցում մեկ աշակերտին դասավանդում է 7 ուսուցիչ, իսկ Կասպիի մունիցիպալիտետի Գուդալեթի գյուղի հանրակրթական դպրոցում մեկ աշակերտին դասավանդում է 4 ուսուցիչ։
Նույն աղբյուրի համաձայն, Վրաստանում գտնվող ևս 4 դպրոցներում երկուական աշակերտ է սովորում, 9 դպրոցում՝ երեքական, 6 դպրոցում՝ չորսական, 8 դպրոցում՝ հինգական: Միջին հաշվով` այս դպրոցներում դասավանդում է 3-ից 13 ուսուցիչ։ Վրաստանում գործող ևս 288 դպրոցում սովորում է 1-ից 30 աշակերտ։
Ի դեպ, Վրաստանում գործում է 2 085 դպրոց, որտեղ առաջինից տասներկուերորդ դասարաններում սովորում է 632 հազար 726 աշակերտ։