Մառնեուլիի մունիցիպալիտետի 74 հանրակրթական դպրոցներից միայն 19-ն ունեն բժշկական սենյակներ, գրում է MarneuliFM-ը:
Տեղեկության համաձայն, Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը հայտնել է, որ բժշկական սենյակներ կան մունիցիպալիտետի բոլոր նորակառույց դպրոցներում:
«Մյուս դպրոցներում բժշկական սենյակները կարգի են բերվում, առաջիկայում պատրաստ կլինեն, և պատրաստ լինելուն պես դպրոցներում աշխատանքի կընդունվեն բժիշկ կամ բուժքույր…», — ասել է Գախրամանովը:
Ըստ ռեսուրս կենտրոնի ղեկավարի՝ 19 դպրոցից միայն 16-ում այս պահին բժիշկներ կան, իսկ մնացած դպրոցներում այդ աշխատատեղերը դեռևս թափուր են։