«Միացյալ ազգային շարժումն» Ուկրաինային համերաշխություն է հայտնում և Վրաստանի կառավարությանը կոչ է անում չեզոք դիրքորոշում չցուցաբերել»,- այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:«Հունվարի 29-ին Ռուսաստանի դաշնության օկուպացիոն ուժերը Ուկրաինայի տարածքում վերսկսել են ռազմական գործողությունները: Ռուսական զորքերը ակտիվորեն օգտագործում են «գրադ» տիպի հրետանային համակարգ: Կան քաղաքացիական զոհեր: 24 ժամվա ընթացքում զոհվել է 3 և վիրավորվել 24 ուկրաինացի զինվոր: Հազարավոր մարդիկ զրկված են գազամատակարարումից և էլեկրաէներգիայից: Խոսք է գնում նաև խաղաղ բնակչության տարհանման մասին: Ռուսաստանի դաշնությունը հրաժարվում է հրադադարից: Այսօր, Թբիլիսիի ժամանակով 19:00-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել: Այսօր նաև տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը: «Միացյալ ազգային շարժումը» զորակցություն է հայտնում Վրաստանի բարեկամ և ռազմավարական գործընկերոջը` Ուկրաինային: Ազատության և տարածքային ամբողջականության համար պայքարում մենք կանգնած ենք ուկրաինացիների կողքին: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը` չպահպանել չեզոքություն, օգտագործել իրեն հասանելի բոլոր միջոցները, ինչպես միջազգային կազմակերպություններում, այնպես ել երկկողմ հարաբերություններում և քաղաքական ու դիվանագիտական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- ասված է հայտարարության մեջ: