Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում՝ փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, երթևեկությունն ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Հիշեցնենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված էր կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցները երթևեկը: