Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) նոր ղեկավար է նշանակվել Դիմիտրիոս Կարաբալիսը, տեղեկացնում է Եվրամիության խորհուրդը։

Ներկայում Կարաբալիսը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում զբաղեցնում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

Նա Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի մանդատը կզբաղեցնի 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը։ Այս պաշտոնում նա կփոխարինի լեհ դիվանագետ Մարեկ Շիգելին։

Կարաբալիսին նշված պաշտոնում նշանակելու մասին որոշումը կայացրել է Եվրամիության խորհրդի քաղաքական և անվտանգության հանձնաժողովը։