Փետրվարի 2-ից 3-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր են առատ ձյուն, մառախուղ և բուք, նախազգուշացնում է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում երթևեկության սահմանափակումը հավանական է։