Ախալքալաքի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները շարունակվում են, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկության՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի երեք գյուղերում՝ Գոկիոյում, Ալաստանում և Վարևանում արդեն իսկ տեղի է ունեցել ընդհանուր ժողով:
Տեղեկության համաձայն, հանդիպումներին մասնակցել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակչության ներկայացրած նախագծային առաջարկները։
«Աջակցություն գյուղին» ծրագիրը հնարավորություն է տալիս բնակչությանն ինքնուրույն որոշել, թե իրենց վարչական միավորին հատկացվող գումարը որ ենթակառուցվածքային ծրագրին է ուղղվելու:
«Խորհրդակցությունը կանցկացվի մունիցիպալիտետի բոլոր գյուղերում, իսկ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը կիրականացվեն՝ հաշվի առնելով բնակչության ընդհանուր կարծիքը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: