«Transparency International-Վրաստանը» հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»։ Ըստ 2022 թվականի ինդեքսի՝ Վրաստանն ունի 56 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ մեկ միավորով ավելի է։ Կոռուպցիայի ընկալման ամենացածր մակարդակը 100 միավոր է, իսկ ամենաբարձրը՝ 0։
«Transparency International-Վրաստանը» նշում է, որ չնայած երկիրը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում, սակայն դա կաշառակերության դեմ պայքարի հին ձեռքբերումների հետևանք է։ 2012 թվականից ի վեր Վրաստանի վարկանիշը զգալիորեն չի բարելավվել, ինչը վկայում է երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների նվազեցման մասին:
«Մի երկրում, որը ժամանակին տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի չեմպիոն էր, ներկայիս կառավարությունը խեղդում է այս խնդրի դեմ պայքարի ցանկացած փորձ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Տարածաշրջանի երեք երկրների վարկանիշն ավելի բարձր է, քան համաշխարհային միջին միավորը՝ 43. Վրաստանը` 56, Հայաստանը` 46 և Չեռնոգորիան` 45: Տարածաշրջանում ամենավատ ցուցանիշներն ունեն Թուրքմենստանը` 19, Ադրբեջանը` 23 և Տաջիկստանը` 24։
2017 թվականից հետո զգալի առաջընթաց է նկատվել Հայաստանում, Մոլդովայում (39) և Ուզբեկստանում (31)։