«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում բնակչության հետ հերթական հանդիպումներն են անցկացվել Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ, Մեծ և Փոքր Գոնդուրա, Ղուլալիս և Մամզարա գյուղերում:
Այս տեղեկությունը տարածել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջը:
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը, ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայություն պետ Արմեն Բդոյանը և աշխատանքային խմբի այլ ներկայացուցիչներ գյուղերում առկա հիմնախնդիրների մասին տեղեկություններ ստացան տեղաբնակներից և նրանց ծանոթացրին ծրագրով ֆինանսավորված նախագծերի հետ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: