2022 թվականին թեփի ներմուծումը Վրաստան 1,3 մլն դոլարից հասել է 8,8 մլն դոլարի, հայտնում է BusinessPressNews-ը:
Ըստ տեղեկության՝ պատճառը ցորենի վրա Ռուսաստանի սահմանած մաքսային հարկն է, որի պատճառով մի քանի ամսով դադարեցվել է բոլոր խոշոր գործարանների գործունեությունը։ Ալյուրի արտադրության կասեցմանը զուգահեռ, բնականաբար, դադարեցվել է թեփի, մոխրի և այլ թափոնների արտադրությունը։
Վրաստանը թեփ է ներմուծել հետևյալ երկրներից.
- Ռուսաստան՝ 39 հազար 738 տոննա՝ 6,4 մլն դոլար արժողությամբ,
- Ադրբեջան՝ 13 հազար 349 տոննա՝ 2,4 մլն դոլար արժողությամբ,
- Ֆինլանդիա՝ 5,5 տոննա՝ 12,3 հազար դոլար արժողությամբ
- Թուրքիա՝ 48 տոննա՝ 9,1 հազար դոլար արժողությամբ,
- Լեհաստան՝ 500 կգ՝ 1,1 հազար դոլար արժողությամբ:
Վրաստանը փոքր քանակությամբ թեփ է գնել նաև Գերմանիայից ու Ֆրանսիայից։