Վրաստանի ավտոներմուծող ընկերությունների հիմնադիր Ալեքսի Նոնիաձեն ասել է, որ Վրաստանից Ռուսաստան արտահնվող 1 մեքենայի գինը թանկացել է մոտ 6 000 դոլարով:
Նոնիաձեն խոսել է նաև այն հիմնական երկրների մասին, որտեղ Վրաստանից ավտոմեքենաներ են վերաարտահանվում։ Նրա խոսքով, Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող հինական երկներից առաջատարն Ադրբեջանն է, որին հաջորդում է Ուկրաինան, այնուհետև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
«Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները հայերին թույլ տվեցին Վրաստանից մեքենաներ գնել և հասցնել Ռուսաստան։ Սա փաստ է, և ոչ ոք չի կարող թաքցնել, որ մեքենաները առաքվում են անմիջապես Ռուսաստան…
ՌԴ տարածքով անցնող 1 մեքենայի գինը միջինը բարձրացել է 6 հազար դոլարով, եթե ՌԴ տարածքով անցնող մեքենայի միջին գինը եղել է 10-11 հազար դոլար, ապա 2022 թվականին այն դարձել է 16-17 հազար դոլար։ Ըստ այդմ, նվազել է Ռուսաստան արտահանվող մեքենաների թիվը, թեև վաճառվող ծավալներն աճել են», — նշել է Նոնիաձեն։