Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տեղեկության համաձայն, Վրաստանում կարտոֆիլի ներմուծման արժեքը բարձրացել է:
Ըստ Geostat-ի՝ 2022 թվականին Վրաստանը 11 հազար 169 տոննա կարտոֆիլի համար վճարել է 4,108 մլն դոլար, իսկ դրա նախորդ տարում՝ 2021 թվականին, 11 հազար 464 տոննա կարտոֆիլի համար պետությունը 2,589 մլն դոլար է վճարել։
2022 թվականին ամենամեծ քանակությամբ կարտոֆիլ ներծուծվել է հետևյալ երկրներից.
- Ռուսաստանից 3 794 տոննա, որի համար վճարվել է 1 մլն դոլար,
- Բելառուսից 2 728 տոննա, որի համար վճարվել է 747,8 հազար դոլար,
- Գերմանիայից 1,224 տոննա, որի համար վճարվել է 111,4 հազար դոլար,
- Թուրքիայից 1 129 տոննա, որի համար վճարվել է 249,9 հազար դոլար,
- Ադրբեջանից 527,6 տոննա, որի համար վճարվել է 300 հազար դոլար: