Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեն հայտնել է, որ 2022 թվականին մաքսակետերում հայտնաբերված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 54 հազար 584, հայտնում է Business Media Georgia-ն:
Ըստ Խունդաձեի՝ այս ցուցանիշը 13 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ: Նրա խոսքով, հանցագործությունների ավելացումը կապված է թե՛ բեռնաշրջանառության բազմապատկման, թե՛ մաքսային գործունեության բարելավման հետ։
«Իրավախախտումների կանխարգելման և բացահայտման առումով եկամուտների ծառայությունն ակտիվորեն օգտագործում է միջազգային փորձը։ Մաքսային վարչության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են մի շարք միջգերատեսչական ձևաչափերի՝ ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային հսկողության ուղղությամբ»,- ասել է Խունդաձեն։