Ամերիկացի նախկին կոնգրեսական Ադամ Կինզինգերն իր Twitter-յան միկրոբլոգում արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ներկայում ընթացող զարգացումներին:
Կինզինգերը մեջբերել է Լևան Խաբեիշվիլիի խոսքը, որտեղ վերջինս քննադատում է ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Նիկա Մելիային՝ 2020 թվականին վարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի թեկնածությանը չսատարելու համար։
«Բաժան–բաժան եղած տունը չի կարող ամուր լինել: Ժամանակն է կենտրոնանալու Վրաստանի ապագայի վրա»,- գրել է Կինզինգերը:
Ի դեպ, ընթացքի մեջ են ՄԱՇ-ի նախագահի ներկուսակցական ընտրությունները, որոնք ուղեկցվում են նախագահի թեկնածուների միջև հակասություններով ու փոխադարձ մեղադրանքներով։