Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2023 թվականին վրաց-ադրբեջանական սահմանին կբացվի «Լագոդեխի»-ի մաքսային անցակետի լիովին նոր ենթակառուցվածք:
«2022 թվականին մենք հնարավորություն ունեցանք բացելու վրաց-հայկական սահմանի Նինոծմինդայի մաքսային անցակետի նոր շենքը։ Մյուս անցակետերի ամբողջական վերականգնումն ու վերանորոգումն ընթացքի մեջ են»,- ասել է ֆինանսների նախարարը։
Ի դեպ, Ադրբեջանի ցամաքային սահմանը գրեթե երեք տարի փակ է, այդ թվում՝ Վրաստանի հետ։
Սակայն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հույս է հայտնել, որ 2023 թվականին հարևան Ադրբեջանը կբացի իր սահմանները։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է ոչ միայն Վրաստանի, այլև մյուս հարևանների հետ. պատճառը կորոնավիրուսի համաճարակն է»,- ասել է Դավիթաշվիլին։