Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների՝ Ք.Պ.-ի և Կ.Մ.-ի ֆիզիկական զննության արդյունքում չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել:
Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը Վրաստանից, եթե նրանք վտանգի տակ հայտնվեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից և ռուսների՝ Վրաստան նոր զանգվածային ներհոսքից հետո, Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Թուրքիան առաջին տեղն է զբաղեցրել:
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հրապարակած ուսումնասիրության համաձայն, Վրաստանի գործող դատավորների գրեթե մեկ երրորդի (90) ընտանիքների անդամներն աշխատում են պետական ոլորտում:
Վրաստանի միասնական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատ, ազարտային խաղերի վճարների տեսքով բյուջե մուտքագրված գումարի չափն աճել է տարեկան գրեթե 46 տոկոսով։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ վերաարտահանումը ռեկորդային աճ է գրանցել. միության 5 երկրներում վերաարտահանման ընդհանուր աճը կազմել է 205 տոկոս։
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել՝ խարդախությամբ խոշոր չափի գումար ձեռք բերելու փաստով։