Վրաստանի կառավարությունը սկսել է ընթանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին հակառակ ուղղությամբ, թեև պաշտոնապես հայտարարում է, որ շարունակելու է հավատարիմ մնալ եվրոպական ուղուն, Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
Կասյանովի խոսքով, ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունն անտեսում է արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր սկզբունքները:
«Վրաստանը, ինչպես գիտեք, դիմել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ներկայում Վրաստանը պաշտոնապես հաստատում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր սկզբունքային դիրքորոշումը, որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Եվրատլանտյան նկրտումներին աջակցում է Վրաստանի բնակչության մեծամասնությունը, ինչը չի հերքում Վրաստանի ներկայիս կառավարությունը, սակայն սկսել է շարժվել այլ ուղղությամբ»,- ասել է Կասյանովը: