Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների՝ Ք.Պ.-ի և Կ.Մ.-ի ֆիզիկական զննության արդյունքում չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել:
Ըստ տվյալների՝ ոսկյա զարդերի ընդհանուր քաշը մոտ 1 կիլոգրամ է՝ 76430,25 լարի արժեքով:
«Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: