Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Թուրքիան առաջին տեղն է զբաղեցրել:
Ըստ տվյալների՝ 2021 թվականի համեմատ աճը կազմում է 468 տոկոս։
Վրաստան մուտք գործած Թուրքիայի քաղաքացիների վիճակագրական տվյալները (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) ստորև.
- դեկտեմբեր՝ 219 հազար 756 (468 տոկոս աճ),
- նոյեմբեր՝ 113 հազար 054 (215,9 տոկոս աճ),
- հոկտեմբեր՝ 90 հազար 863 (136,3 տոկոս աճ),
- սեպտեմբեր՝ 90 հազար 839 (155,9 տոկոս աճ)։
Հարկ է նշել, որ դեկտեմբեր ամսին վրաց-թուրքական սահմանի «Սարփի»-ի անցակետում մեծ հերթեր էին գոյացել։