Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն ու Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքում կատարեցին տնօրհնեքի արարողություն։
Այս տեղեկությունը փոխանցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն։
«Ծանոթացան Սակրեբուլոյի դերի, կատարած աշխատանքների հետ, կարևորեցին Ջավախքի դերը՝ որպես երկու երկրների բարեկամության կամրջի։ Հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական», — նշված է հաղորդագրության մեջ։
Սակրեբուլոյի փոխանցած տեղեկության համաձայն՝ բարեմաղթանքների շարքում առողջություն են մաղթել նաև վերջերս ավտովթարի ենթարկված Վրաստանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին։