2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում, հայտնում է BusinessPressNews-ը:
2022 թվականին Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Հարկ է նշել, որ 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935,4 մլն դոլարի ավտոմեքենա:
2021 թվականի համեմատ, 2022 թվականին արտահանումն աճել է 98 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 73,1 տոկոսպվ:
2022 թվականին Վրաստանից ամենաշատը մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ.
- Ադրբեջան՝ 308,4 մլն դոլար,
- Հայաստան՝ 144,7 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 119,8 մլն դոլար,
- Ղազախստան՝ 104,4 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 75,6 մլն դոլար:
Վրաստանը մեքենաներ է ներմուծել հետևյալ երկրներից.
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ 833,2 մլն դոլար,
- Ճապոնիա՝ 282,7 մլն դոլար,
- Գերմանիա՝ 179,8 մլն դոլար,
- Թուրքիա՝ 105,3 մլն դոլար,
- Կորեա՝ 20,8 մլն դոլար: