Խորապես ցավում ենք Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար․ ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Խորապես ցավում ենք Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը հանգեցրել է մարդկային կյանքերի կորստի։

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», — նշված է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի քաղաքում  48-ամյա տղամարդն իր տան պատշգամբից գիշերը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 6 զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: