Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) այսօր հրապարակել է 2022 թվականի արտաքին առևտրի վերաբերյալ ամբողջական զեկույցը, ըստ որի՝ Թուրքիան Վրաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանն է:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստին դատավոր Գիորգի Արևաձեն ընթերցել է Սաակաշվիլիի հայտարարությունը, ըստ որի Սաակաշվիլին չի կարող հեռավար կերպով միանալ նիստին․ «անցած գիշեր կորցրեցի գիտակցությունս և ընկա»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկմանը շեշտել է, որ Ուկրաինայի պատերազմը աղետ է ողջ տարածաշրջանի համար: Ղարիբաշվիլին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած քննարկմանը բարձր է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով Թբիլիսիում հյուրընկալեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից երեկոյան ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում զոհվել է՝ 6, վիրավորվել՝ 5 մարդ:
Դեպքին արձագանքել են Վրաստանի ներքին գոծերի նախարարությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի խորհդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան արձագանքել է Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում տեղի ունեցած սպանությանը և կոչ է արել լրատվամիջոցներին պատասխանատու կերպով լուսաբանել դեպքերը: