Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցական ուղերձ է հղել Սագարեջոյում տեղի ունեցածի առընչությամբ։
«Ես խորապես վշտացած եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության առթիվ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և նրանց հարազատներին, ցավակցում եմ ՆԳՆ-ին՝ արժանավոր ոստիկանի ողբերգական մահվան կապակցությամբ, ով իր կյանքը զոհաբերեց իր մասնագիտական պարտքը կատարելով։
Կրակոցների հետևանքով վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», — գրել է Զուրաբիշվիլին իր ֆեյբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից գիշերը ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 5 մարդ: