Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան արձագանքել է Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում տեղի ունեցած սպանությանը և կոչ է արել լրատվամիջոցներին պատասխանատու կերպով լուսաբանել դեպքերը:
Խարտիան կոչ է արել լրատվամիջոցներին պատասխանատվությամբ վերաբերվել խնդրին և ելնելով բարձր հասարակական հետաքրքրվածությունից՝ առաջնահերթություն տալ փաստերի վրա հիմնված հաղորդումներին:
«Նաև խարտիան կոչ է անում լրատվամիջոցներին զերծ մնալ սահմռկեցուցիչ կադրեր պարունակող նյութերի տարածումից, ինչը կարող է հանգեցնել մահացած և վիրավոր քաղաքացիների հարազատների ապրումների կրկնության», — նշված է խարտիայի հայտարարության մեջ։
Նշենք, որ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից երեկոյան ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում զոհվել է՝ 6, վիրավորվել՝ 5 մարդ: Ավելին՝ այստեղ: