ՀՀ ԶՈՒ 25-ամյակը Վիրահայոց թեմում

Հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումները Վրաստանում մեկնարկեցին պաշտոնական ընդունելությամբ, որը տեղի ունեցավ հունվարի 26-ին: Հունվարի 28-ին Թբիլիսիի առաջնորդանիստ Սբ. Գեւորգ եկեղեցու բակում` ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում հուղարկավորված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին:Այս զինվորների ներդրումը մեծ է ՀՀ ԶՈՒ տարած հաղթանակներում:

ռամազյան
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյան

Ալիքի հետ զրույցում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը նշեց. «Այսօր պատիվ ունեցանք մեր հարգանքի տուքը մատուցելու Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցու բակում ամփոփված մեր զորավարների շիրիմներին: 600 տարվա պետականության բացակայության պայմաններում մենք միշտ ունեցել ենք հայոց զորք, հայ զինվորականություն, հենց այդ զինվորականությունն է ստեղծել հայկական սպայական դպրոցը: Ոչինչից ոչինչ չի ստեղծվում, հայոց բանակը դատարկ հողի վրա չի վերակազմավորվել, ո՛չ 1918, ո՛չ էլ 1992թ-ին: 25-ամյակի հետ մենք նշելու ենք մեր վերակազմավորված բանակի առաջին իսկ հաղթանակները:»

եկեղեցիՍբ. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում, վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իրականացրեց հոգեհանգստյան արարողություն, ներկաները մոմեր վառեցին` ի հիշատակ նահատակված հայ զինվորների:

 

ստանիսլավ
Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ստանիսլավ Մանուկյան

«Հայոց բանակը դա մեր պաշտպանն է, բանակի թիկունքում մեր ժողովուրդն իրեն պաշտպանված է զգում: Բանակը գոյություն չունի նաեւ առանց թիկունքի: Ուզում եմ շնորհավորել այն մարդկանց, ովքեր ղարաբաղյան պատերազմում գտնվում էին թիկունքում եւ ամեն կերպ օգնում մեզ: Ոչ միայն այն ազատամարտիկները, ովքեր կռվում էին մարտի դաշտում, այլեւ նրանք, ովքեր թիկունքն էին ապահովում»:

ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում, որտեղ վիրահայոց թեմի առաջնորդի աղոթքից հետո, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին։

սամվել
«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար

«Սա մեծագույն տոներից մեկն է հայ ազգի համար: Բոլորիս կոչ եմ անում չմոռանալ, որ մեր ապագան, մեր հույսը ու գոյության գրավականը հայոց բանակն է: Մեր ուժը մեր բանակի մեջ է եւ մենք բոլորս պիտի մեզ զգանք բանակի մարտիկ»:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան

«Նայելով մեր բանակին մեկ անգամ եւս եկա այն եզրակացության, որ լավագույնը դա խաղաղությունն է: Պատերազմը չարի գործն է, բայց խաղաղ ապրելու համար պատրաստ պիտի լինենք պատերազմի: Ում համար պիտի կռվի հայոց բանակը, եթե չկա հայերեն խոսող, հայերեն արտասանող ու աղոթող, երգող ու պարող չկա: Հայոց բանակը պահպանում է այս արժեքը»:

հայարտուն                                                                                          Երեկոյի ընթացքում Գալուստ Գյունբենկյան սրահում ցուցադրվեց հայոց բանակի 25-ամյակին նվիրված ֆիլմ, այնուհետեւ ելույթ ունեցան կենտրոնի սաները՝ մենակատարներն ու «Ներսես Շնորհալի» երգչախումբը՝ հայ զինվորին եւ հայոց բանակին նվիրված կատարումներով:

Թողնել պատասխան