Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Պալիտրանիուսի» «360 աստիճան» հաղորդման ժամանակ ասել է, որ Ուկրաինան պաշտոնապես հերքում է Վրաստանին Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի հետ կապված ցանկացած մեղադրանք:
Կասյանովի խոսքով, անհասկանալի է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի և Վրաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան խնդրել է անվճար փոխանցել «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգերը, քանի որ ցանկանում է փոխանակել կամ գնել զենք ու զինտեխնիկա:
«Ուկրաինական կողմը հետևողական է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին ուղղված իր խնդրանքի առումով՝ կապված զենքի, ռազմական տեխնիկայի և հրետանային այլ նյութերի մատակարարման հետ։ Զենքը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ներխուժման սկզբից…
Այս կապակցությամբ ուզում եմ ասել և ընդգծել, որ Ուկրաինան արդեն 30 պաշտոնական հարցում է ուղարկել Վրաստանի պաշտպանության նախարարության հասցեով։ Վերջինն Ուկրաինայի դեսպանատունն ուղարկել է հունվարի 12-ին, և հարցումները մնացել են անպատասխան»,- ասել է Կասյանովը։
Կասյանովը նշել է, որ Վրաստանի ՊՆ-ն լռում է ուկրաինական կողմի 30 պաշտոնական պահանջների վերաբերյալ։
Հարցին, թե ընդունելի՞ է իշխանության ներկայացուցիչների փաստարկը, որ նրանք զգուշավոր քաղաքականություն են վարում, որպեսզի Վրաստանում երկրորդ ճակատ չբացվի, Կասյանովն ասել է.
«Մենք հերքում ենք բոլոր մեղադրանքները, թե փորձում ենք Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, մենք միայնակ ենք կռվում»: