Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանը նպատակ ունի դառնալու վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցիկ կենտրոն:
Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական RWE AG էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են Վրաստանի էներգետիկ ոլորտին և ընթացիկ ու առաջարկվող տարածաշրջանային նախագծերին։
«Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպեցի Գերմանիայի Էսեն քաղաքում գտնվող RWE AG էլեկտրաէներգիա արտադրող ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ։ Մենք քննարկել ենք Վրաստանի էներգետիկ հատվածը, ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։ Վրաստանը նպատակ ունի դառնալու վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն»,- գրել է Ղարիբաշվիլին: