Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով մեկնել է Հորդանան, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն:
ՊՆ-ի փոխանցմամբ, Բուրճուլաձեն այցելել է Հորդանանի զինված ուժերի միացյալ շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Իուսեփ Ա Ալ Հնայթին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր, սահմանել ապագա համագործակցության ծրագրեր։
«Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել հորդանանյան կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։
Հանդիպմանը քննարկվել է ռազմական արդյունաբերության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, Հորդանանը Վրաստանի հետ միասին ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների գործընկեր երկիր է ու նաև ՆԱՏՕ-ի պաշտպանության և անվտանգության վերականգնման նախաձեռնության մասնակից երկիր է: Ըստ այդմ, կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հիմնական ասպեկտները։