Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքով, Վրաստանում ալյուրի պաշարը կազմում է մոտավորապես 60 հազար տոննա, ինչը նրա հաշվարկներով կբավարարի երեք ամիս:
Ըստ Դոլիձեի՝ վրացական ալյուրի միջին գինը և Ռուսաստանից ներկրվող ալյուրի ինքնարժեքը մոտեցել են իրար և տատավում է 70 լարիի սահմաններում։ Նրա խոսքով, այսօր ալյուրի գինը նվազել է 5 լարիով:
«Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մինչև մարտ Վրաստանում ալյուրի գների ու արտադրության խնդիր չի լինի։ Իհարկե, արտադրության մեջ խնդիրներ ունենք՝ որակյալ աշխատուժի շատ մեծ արտահոսք կա, ինչը գաիս է խոսքը աշխատավարձերի ցածր լինելուց»,- ասել է Դոլիձեն։
Ասաոցիացիայի նախագահը նշել է, որ այսօր առաջին որակի ալյուրի մեկ պարկը մոտ 66-67 լարի է, և իրենք հացի գնի փոփոխություն չեն ակնկալում։
«Ինչ վերաբերում է ալյուրին, ապա կա ալյուրի պաշար՝ ավելի քան 60 հազար տոննա, որը մոտ երեք ամսվա պաշար է։ Եթե համեմատենք անցած տարվա հետ, ապա այս տարին այս առումով շատ ավելի լավ է…»,- նշել է Դոլիձեն։
Նա նաև ասել է, որ 2023 թվականի երկրորդ կեսից՝ հացի արտադրության մեջ կներդրվեն նոր կանոններ, որոնք վերաբերում են սանիտարահիգիենիկ կանոններին և տեխնոլոգիական պարամետրերին։
Ռուսաստանից տնտեսական կախվածություն առաջանալու ռիսկերը մեծ են. տնտեսագետ