ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMM) հաստատել է միջադեպը շփման գծի տարածքում։
Տեղեկության համաձայն՝ անցյալ շաբաթ ռուս զինվորականները կրակ էին բացել, երբ ԵՄ դիտորդները պարեկություն էին անում Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղում, որը գտնվում է Թբիլիսիից մոտ 50 կմ հեռավորության վրա: Մի քանի կրակոց է հնչել։
Դիտորդները, գործելով անվտանգության արձանագրության համաձայն, լքել են տարածքը, տուժածներ չկան, հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ստեղծվել է Եվրամիության կողմից 2008 թվականի սեպտեմբերի 15-ին՝ օգոստոսյան պատերազմից հետո։