Երեկվա օրը համառոտ. հունվարի 17

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) աջակցում է Թբիլիսիում առավել էկոլոգիական հասարակական տրանսպորտի զարգացմանը, մինչև 50,6 միլիոն եվրոյի սուվերեն վարկը հնարավորություն կընձեռի ֆինանսավորելու առնվազն 12 մետրոյի կայարանների վերականգնումը և վերանորոգումը:

Ռուս-վրացական սահմանին «Անկախ պետությունների համագործակցություն» (ԱՊՀ) անդամ երկրներից մեկի 28-ամյա քաղաքացի է ձերբակալվել:

Վրաստանի հանրակրթական դպրոցում աշխատող և կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը հունվարից կավելանա:

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընթացող դատավարության ժամանակ հեռավար կարգով ներկա գտնվող ամերիկացի վնասվածքաբան-օրթոպեդ վիրաբույժ Ջեյմս Կոբը նշել է, որ Սաակաշվիլիին մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում նա չի կարողանա շարժվել։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին Վրաստանի խորհրդարանում հանդիպումների շարք է սկսել՝ քննարկելու և գնահատելու նպատակով ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու վերաբերյալ առաջարկությունների կատարումը։

Գելաթի վանքի վանահայր Իոսեբ վարդապետ Բուրջանաձեն Քութայիսիի այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Նա այրվածքներ է ստացել Գելաթիում բռնկված հրդեհը մարելիս, հայտնել է Քութայիսիի և Գաենատիի մետրոպոլիտ Հովհաննեսը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել USA2GEORGIA բեռնափոխադրող ընկերության նկատմամբ։

Վրաստանի «Օդանավակայանների միության» փոխանցմամբ՝ Իրակլի Քարքաշաձեն նշանակվել է նշված միության տնօրեն։