Վրաստանի հանրակրթական դպրոցում աշխատող և կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը հունվարից կավելանա:
Հարկ է նշել, որ այս պահին Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար նախատեսված է երեք հիմնական կարգավիճակ՝ ավագ, առաջատար և մենթոր:
Հունվարից այս կարգավիճակներն ունեցող ուսուցիչները կստանան հետևյալ չափի աշխատավարձ.
- ավագ՝ 795 լարի,
- առաջատար՝ 1 175 լարի,
- մենթոր՝ 1 475 լարի:
Ընդգծենք, որ հանրակրթական դպրոցում աշխատող ուսուցիչները կարող են ունենալ վերոնշյալ կարգավիճակներից միայն մեկը: