Թբիլիսիի քաղաքային դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել USA2GEORGIA բեռնափոխադրող ընկերության նկատմամբ։
Վրաստանի «Մրցակցային գործակալության» տվյալներով՝ USA2GEORGIA բեռնափոխադրող ընկերությանը (վերջինս ԱՄՆ-ից ծանրոցներ է բերում Վրաստան) արգելվել է հաճախորդների հետ պայմանագրի մի մասը կատարել մինչև վեճի ավարտը։
«Եթե հաճախորդը 30 օրվա ընթացքում չվճարի Վրաստանի պահեստում պահպանման ծախսերը և չհանի ծանրոցը, ապա ավտոմատ կերպով չի կորցնի դրա նկատմամբ սեփականության իրավունքը։
Ինչ վերաբերում է USA2GEORGIA-ի կողմից սպառողների իրավունքների մասին Վրաստանի օրենքի հնարավոր խախտմանը, ապա մինչև գործակալության վերջնական որոշումը` ընկերությանն արգելվել է օտարել ծանրոցում գտնվող ապրանքները կամ թողնել իր տնօրինության տակ»,- հայտնել են մրցակցային գործակալությունից։