Վրաստանի «Օդանավակայանների միության» փոխանցմամբ՝ Իրակլի Քարքաշաձեն նշանակվել է նշված միության տնօրեն։
Ըստ հաղորդագրության, Քարքաշաձեն երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, որոնցից ավելի քան յոթ տարի` ավիացիայի ոլորտում։
Մինչ Վրաստանի «Օդանավակայանների միության» տնօրենի պաշտոնում նշանակվելը, Քարքաշաձեն զբաղեցրել է Քութայիսիի փոխքաղաքապետի պաշտոնը, որտեղ, ի թիվս այլ ոլորտների, իր վերահսկողության տակ են եղել նաև զբոսաշրջությունն ու միջազգային հարաբերությունները:
Քարքաշաձեի խոսքով, հիմնական նպատակը վրացական «Օդանավակայանների միության» հզորացումն է, որը թևակոխում է զարգացման նոր փուլ։
Վրաստանի օդանավակայանների միության ղեկավարն ընտրվել է բաց մրցույթով։