Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն խոսել է «օմիկրոն»-ի նոր ենթատեսակի և պատվաստումների անհրաժեշտության մասին։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից դեղագործական ընկերությունները չեն կարողանա դեղորայքը վաճառել սահմանված գնից ավելի։
Վրաստանի բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը շուկայից հանել է հնդկական Marion Biotech ընկերության Nolgrip Junior (NOLGRIPP Junior) տեսակի դեղամիջոցը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մինչև 200 մլն լարի, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2022 թվականին փոխադրված ուղևորների թվով հունգարական Wizz Air-ը Վրաստանի ավիացիոն շուկայում առաջատարն է։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2023 թվականի հունվարի 15-ի որոշման հիման վրա Ուկրաինայի նախագահը հրաման է արձակել անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) ցուցակում փոփոխության մասին, որում ընդգրկվել է «Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոն»-ի հիմնադիր Շոթա Ափխաիձեն:
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է. մեկ ամսում այսքան գումար երբեք Վրաստան չի փոխանցվել։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին աշխատունակ տղամարդու կենսապահովման նվազագույնը 2022 թվականի նոյեմբերի համեմատ նվազել է 1,6 լարիով և կազմել 253,5 լարի։
2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 12 հազար 335 քաղաքացու անունով որպես սեփականություն է գրանցվել 15 հազար 164 շինություն, որոնցից 13 հազար 262-ը բնակելի տներ են։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է 2021 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների գործով ձերբակալվածների, այդ թվում՝ TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի վրա հարձակման համար մեղադրվողների պատիժն է կրճատվել: