Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից դեղագործական ընկերությունները չեն կարողանա դեղորայքը վաճառել սահմանված գնից ավելի։
Ըստ տեղեկության՝ առաջին փուլում բազային գին է սահմանվել ավելի քան 1 300 քրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների համար, որն աստիճանաբար կտարածվի նաև այլ դեղամիջոցների վրա։
«Առավելագույն սահմանված գները սահմանվել են մեծածախ և մանրածախ վաճառքի մակարդակով: Փոփոխությունն ուղղված է բնակչության համար դեղերի հասանելիության բարելավմանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Դեղորայքի ցանկը հասանելի է հետևյալ հղմամբ: