Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է 2021 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների գործով ձերբակալվածների, այդ թվում՝ TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի վրա հարձակման համար մեղադրվողների պատիժն է կրճատվել:
Վերաքննիչ դատարանի դատավոր Մայա Թեթրաուլին արդարացրել է դատապարտյալներին լրագրողների և օպերատորների նկատմամբ կազմակերպված խմբակային բռնություններին մասնակցելու մասով։
Դատապարտյալներին դատարանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելը), 156-րդ հոդվածով (հետապնդում), 118-րդ հոդվածով (առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնել): Նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանվել է 4 տարվա ազատազրկում։ Ի դեպ, առաջին ատյանում դատապարտվել էին 5-ական տարվա ազատազրկման։
Ի դեպ, դատապարտյալները հանցանքը չեն ընդունում, իսկ դատավճռի հրապարակումից հետո դատապարտյալների ընտանիքների անդամներն ու հարազատները վիրավորել են թե՛ մեղադրող կողմի ներկայացուցիչներին, թե՛ լրագրողներին. նաև փորձել են վնասել տեսախցիկները։ Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է եղել Պարտադիր ծառայության աշխատակիցների միջամտությունը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը ծայրահեղական խմբերի դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշը պատռելու դեպքեր: