Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մինչև 200 մլն լարի, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշել է, որ բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով կառավարությունը նոր բարեփոխում է սկսել՝ նպատակ ունենալով սահմանել դեղերի գնի առավելագույն սահմանաչափ, և բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինում 40 տոկոսով։
«Թուրքիայի դեղագործական շուկան բացելուց հետո Վրաստանում դեղերի գինը նվազել է 60-80 տոկոսով։ Բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով մենք սկսել ենք նոր բարեփոխում, որն ուղղված է դեղերի գնի առավելագույն չափի սահմանմանը։
Փետրվարի 15-ից դեղագործական ընկերություններն այլևս չեն կարողանա դեղերը վաճառել նշվածից բարձր գնով։ Բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինը 40 տոկոսով»,- տեղեկացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։