Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի մարզի Դուշեթիի մունիցիպալիտետում գտնվող Զեիստեչո գյուղի միակ բնակիչ Միխեիլ Արաբուլին (Միխա պապը) մահացել է, հայտնում է Վրաստանի Պատրիարքարանը։
«Հունվարի 15-ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 8-ին նրա մարմինը կտեղափոխեն Խևսուրեթիի իր գյուղ։
Ցավակցում ենք Միխա պապի հարազատներին և բոլոր նրանց, ում հետ նա մտերիմ է եղել», — նշված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հարկ է նշել, որ 1926 թվականի մարդահամարով Զեիստեչո գուղում հաշվառված է եղել 54 բնակիչ, 21 տղամարդ և 33 կին: 2002 և 2014 թվականների մարդահամարով գյուղում հաշվառված է եղել 1 բնակիչ՝ Միխա պապը:
Զեիստաչո գյուղը ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա է: Գտնվում է Դուշեթի քաղաքից 75 կիլոմետր հեռավորության վրա։