Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին շնորհավորել է պետական դրոշի օրվա առթիվ։
Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի դրոշը միավորում է երկրի ու ժողովրդի պատմությունը, այն արժեքները, որոնք վրացի ժողովուրդը դարեր շարունակ պաշտպանել և պաշտպանելու է։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի ինքնության, ազգային ոգու և յուրահատուկ մշակույթի արտահայտությունը՝ Վրաստանի դրոշը, կրում է բոլոր քաղաքացիների համար թանկ ու հպարտ պատմությունը:
«Այսօր Վրաստանի պետական դրոշի օրն է՝ վրացական պետականության կարևորագույն նշաններից մեկը և մեր ազգային խորհրդանիշը։ Շնորհավորում եմ բոլորին այսօր:
Մեր ժողովուրդը քրտնաջան աշխատել է՝ հասնելու այնտեղ, որտեղ մենք այսօր ենք, և մենք ունենք ձեռքբերումներ, որոնք մեզ ստիպում են առաջ շարժվել և կառուցել ավելի լավ վաղվա օրը:
Ազգային դրոշի օրվա առթիվ առանձնահատուկ ակնածանքով և հարգանքով շնորհավորում եմ մեր երկրի խաղաղության և միասնության պաշտպաններին, մեր հերոս զինվորներին և նրանց, ում ծառայությունից միշտ կախված է եղել մեր երկրի արժանապատվությունն ու լուսավոր ապագան», — նշված է Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձում։
Ի դեպ, Վրաստանում այսօր՝ հունվարի 14-ին, նշվում է պետական դրոշի օրը։ Տոնի հիմնական ավանդույթը վրացական դրոշներ կախելն է։