Վրաստանը երջանիկ երկրների շարքում է

Ըստ երջանկության ինդեքսի` 156 երկրների շարքում  Վրաստանը  զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը:  Զեկույցը  հրապարակել է  ՄԱԿ-ի տարածաշրջանային կայուն զարգացման ցանցը`ՄԱԿ-ի կողմից հռչակված` Երջանկության օրվան` մարտի 20-ին ընդհառաջ:

2015-ի  համեմատ` Վրաստանն իր  դիրքերը  4 միավորով բարելավել է: Այս տարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը կրկին մնում է Դանիան, նրան զիջում է Շվեյցարիան,  հնգյակում են Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: ԱՄՆ-ը 13-րդ տեղում է:

Վարկնիշային նոր աղյուսակում  հարևան երկրները  Վրաստանից առաջ են.  Թուրքիան` 78-րդ , Ադրբեջան` 81-րդ,  Հայաստանը 121-րդ  հորզիզոնականներում են:  Երջանկությունից ամենահեռու երկիրը համարվել է Սիրիան, ուր արդեն  հինգերորդ տարին է` քաղաքացիական պատերազմ է ընթանում:

 

Թողնել պատասխան