Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սեիմուր Հազը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին նա հունվարի 13-ին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վրացական իշխանություններն առանց պատճառի ինձ երկիր չեն թողել»,- գրել է Հազը։
Հազը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառությանն ասել է, որ իրեն քաղաքական դրդապատճառներով թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
«Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը բուժման նպատակով Թբիլիսիում եմ եղել. Ադրբեջանում 5 տարվա ազատազրկումից հետո առողջական խնդիրներ ունեի։ Հունվարի 1-ին մեկնել եմ Թուրքիա և հանդիպել քաղաքական կուսակցության ներկայացուցիչների հետ… այս ամենը Ալիևի ռեժիմ է պահանջում, և նրանք դա անում են», — ասել է Հազը:
Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չեն արել։